«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոստովանել է, որ ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Ես կորցնելու ժամանակ չունեմ, կցանկանայի նվաճել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը:
Լավ կլինի նորից շրջել մեր արոտավայրով Լիենգրես գյուղում, բայց արդեն Չեմպիոնների գավաթով: Ես կցանկանայի ցույց տալ այդ գավաթը իմ կովերին»,- մեջբերում է Սետյենին AS-ը:
Վերջերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ խոսել էր նաև կարանտինում անցկացվող օրերի մասին։