«Բեշիքթաշի» դարպասապահ Լորիս Կարիուսը մեկնաբանել է իր սխալները Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչում, որում «Լիվերպուլը» պարտվեց «Ռեալին»՝ 1-3 հաշվով.
«Այդ խաղն ինձ շատ բան սովորեցրեց: Ես գլխուղեղի ցնցում էի ստացել Սերխիո Ռամոսի հարվածից հետո, որն ինձ համար սահմանափակեց ավելի մեծ տարածության տեսողությունը: Դա ապացուցվել է հետաքննությամբ: Երբեք չեմ ցանկացել սա որպես արդարացում օգտագործել, բայց չեմ հասկանում՝ ինչպես կարելի է ծաղրել գլխի լուրջ վնասվածք ստացած մարդուն»,- Կարիուսի խոսքերն է փոխանցում Bild-ը: