Հայտնի է, թե երբ կթողարկվի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ինքնակենսագրական գիրքը։
Get French Football News-ի տեղեկություններով, «Իմ կյանքը կարմիրում և սպիտակում» գիրքը կներկայացվի այս տարվա հոկտեմբերի 20-ին։ 352 էջ ունեցող գիրքն առաջին հերթին հասանելի կլինի անգելերով, ֆրանսերենով և գերմաներենով։
Վենգերը 1996-ից 2018 թվականներին է գլխավորել «Արսենալը»։ 70-ամյա մասնագետի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի Գավաթը, 7 անգամ էլ՝ Սուպերգավաթը։
Լոնդոնցիները նաև դուրս են եկել Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակիչ։