Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մասիմո Ամբրոզինին խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին, հաղորդում է Sky Italia-ն:
«Զլատանը հրաշալի հարձակվող է: Նա կարող է իր հետևից տանել թիմակիցներին, բայց նա չի կարող լուծել «Միլանի» բոլոր խնդիրները:
Թիմի ներսում այնքան խնդիրներ կան, որ 10-ը Զլատանն էլ չեն կարող շտկել իրավիճակը:
Իմ սիրելի ակումբը այլևս այն չէ, ինչ նախկինում էր»,-ասել է Ամբրոզինին:
Հիշեցնենք՝ Զլատանն նախորդ ձմռանն էր վերադարձել «Միլան»: Ավելի վաղ նա իտալական թիմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի նոյեմբեր Իբրահիմովիչը հանդես է եկել «Լոս-Անջելես Գելաքսիի» կազմում: