Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Վալենսիայի» հարձակվող Ֆերան Տորեսին։
Football Italia-ն, հղում կատարելով Bild-ն, տեղեկացնում է, որ դորտմունդյան ակումբը իսպանացի ֆուտբոլիստի համար պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել «չղջիկներին»։
Ֆերան Տորեսի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենթուսն» ու Մադրիդի «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում «Վալենսիայի» կազմում Ֆերան Տորեսը մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։