Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն առցանց շախմատի միաժամանակյա խաղ կանցկացնի:
Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Ընտրվելու են առաջին 20 գրանցված մասնակիցները:
Հիշեցնենք, որ Սամվել Տեր-Սահակյանը Հայաստանի գործող չեմպիոնն է: