«Վալյադոլիդի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սալիսուն արժանացել է «Ռեալի» ու «Ատլետիկոյի» ուշադրությանը։ Մադրիդյան երկու ակումբն էլ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն ունեն ստանալու խաղացողին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Իսպանական Պրիմերայի 27 խաղում Սալիսուն դարձել է 1 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 20-ամյա գանացի պաշտպանը մասնակցել է նաև Իսպանիայի Գավաթի խաղին։
Մոհամեդի պայմանագիրը «Վալյադոլիդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 11 մլն եվրո։
«Ռեալը» 27 խաղից վաստակել է 56 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն» 45 միավորով 6-րդն է։