ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Խուան Մատան ասել է՝ ում է համարում ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
«Էդեն Ազարին։ Ինձ դուր էր գալիս նրա հետ ու նրա դեմ խաղալը։ Ինձ համար նա երկար տարիներ լավագույնն էր լիգայում։ Էդենը կարող էր միայնակ խաղեր հաղթել։ Ես մարզվել եմ նրա հետ ու գիտեմ, թե որքան լավն է նա։ Մադրիդի «Ռեալում» նրա բախտը չբերեց կապված վնասվածքների հետ, բայց վստահ եմ, որ նա ցույց կտա իր իրական մակարդակը, երբ մարզավիճակը հետ բերի։
Ուրիշ ֆուտբոլիստներ էլ կան։ Կարելի է հիշել ԱՊԼ-ի պատմությունն ու նշել իմ մի քանի նախկին թիմակիցների, օրինակ Ուեյն Ռունիին։ Ռայան Գիգզն ու Պոլ Սկոուլզը նույնպես այս ցուցակում պետք է լինեն։ Եթե խոսքենք «Չելսիի» մասին, ապա կլինեն Ֆրենկ Լեմպարդը, Ջոն Թերին, Դիդյե Դրոգբան։ Դժվար է միայն մեկին ընտրելը»,- Մատայի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։