«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Կուկուրելյան, որը վարձակալությամբ խաղում է «Խետաֆեում», կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Կուկուրելյայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։ «Խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերի իսպանացի պաշտպանին, հաղորդում է sportswitness-ը՝ հղում կատարելով Estadio Deportivo-ին։
Հաղորդվում է, որ Կուկուրելյայի ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական ակումբներ, սակայն առավել հավանական է թվում արտասահմանյան ակումբ տեղափոխվելը։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ հենց «Խետաֆեն» է ցանկանում գնել Կոկուրելյայի տրանսֆերը ու արդեն համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ։