«Ինտերը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով։
Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ «ներաձուրիները» առաջարկել են «Բարսելոնային», որպեսզի նրանք Գրիզմանին ներառեն Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի մեջ։
Գրիզմանի հեռանալու գլխավոր խոչընդոտն այն է, որ նա ընդամենը մեկ մրցաշրջան է, ինչ միացել է «Բարսելոնային» և դժվար թե ցանկանա հեռանալ ակումբից։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Բարսելոնան» Լաուտարոյին գնել չկարողանալու դեպքում փորձելու ձեռք բերել Ալեքսանդր Իսակին։