«Շարլոտի» նախկին խաղացող Ադամ Մորիսոնը զվարճալի պատմություն է «Չիկագոյի» լեգենդար պաշտպան Մայքլ Ջորդանի մասին, որը հիմա Հարավային Կարոլինայի ակումբի սեփականատերն է։
«Մենք չգրված օրենք ունեինք, որը գործում էր մի շարք ակումբներում։ Եթե ձեր համալսարանական ֆուտբոլային կամ բասկետբոլային թիմերը խաղում էին միմյանց դեմ, դա ավտոմատ կերպով գրազ էր դառնում 100 դոլարի ձեր միջև։
Մի անգամ Գոնզագան խաղում էր Ջորդանի Հարավային Կարոլինայի հետ «Մեդիսոն Սքուեր Գարդերում»։ Ես այդ ժամանակ երկրորդ մրցաշրջանն էի անցկացնում լիգայում, Գոնզագան հաղթեց։ Օրեր անց Սուրբծննդյան տոներին ես տեսա Ջորդանին ու ասացի․ «Հե՜յ, դու ինձ 100 դոլլար ես պարտք»։ Ես դա կատակով էի ասում, բայց նա պատասխանեց․ «Այո՛, խնդիր չկա» ու հանեց գրպանից 8-10 հազար դոլլար»,-Մորիսոնի խոսքն է մեջբերում Clutch Points-ը։