Թոնի Նադալը՝ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայրն ու նախկին մարզիչը, մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը.
«Մենք խոսում էինք Ռաֆայելի հետ, ու նա ասաց, որ հիմա ինքը թքած ունի թենիսի վրա: Դա տրամաբանական է: Ըստ Ձեզ, մենք ինչպե՞ս պետք է թենիս խաղանք: Դա անմիտ է:
Թենիսը սպորտ է, որի պատճառով շատ մարդիկ ստիպված են լինում մի երկրից մյուսը տեղափոխվել: Հաշվի առնելով ահռելի խնդիրը,որ մենք ունենք, բոլորը դրա մասին մոռացել են: Դա երկրորդական է: Կորոնավիրուսը նշանակություն ունի, թենիսը՝ ոչ»,- Թոնի Նադալի խոսքերն է փոխանցում Tennis 365-ը: