Չինական «Չանչուն Յաթայ» ակումբի հայազգի մարզիչ Սամվել Բաբայանը Ուզբեկստանի բժիշկների համար բարեգործական բեռ է ուղարկել: Այդ մասին հայտնում է Repost.uz-ը: Բաբայանը ծնունդով Ուզբեկիստանից է։
«Մեր երկրի բժիշկները առաջին գծում պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այս ազնիվ մասնագիտության մարդկանց նվիրվածության և արհեստավարժ աշխատանքի, կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Ուզբեկստանում կորոնավիրուսների չտարածման հետ կապված իրավիճակը գտնվում է կայուն մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս մեզ վերահսկել իրավիճակը:
Իհարկե, այս ամենը իրականացվում է այլ կառույցների և գերատեսչությունների հետ համատեղ: Այս բեռը ներառում է մեր բժիշկների համար պաշտպանության միջոցներ ու սարքավորումներն, որոնք անհրաժեշտ են վարակվածներին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև կարանտինում գտնվող մարդկանց մոնիտորինգի համար», — նշել է մասնագետը:
Ապրիլի 13-ի դրությամբ Ուզբեկիստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 865 դեպք: