«Զենիթի» նախկին հարձակվող, իսկ այժմ Ռուսաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովը պատմել է եվրոպական ակումբներ չկայացած տեղափոխության մասին.
«Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հետաքրքրության մասին ոչինչ չեմ լսել: «Տոտենհեմի» ներկայացուցիչները 2002-2003 թվականներին եկել էին հավաքականի մարզումներին: Հետաքրքրություն կար: Բայց ինձ մեկ րոպե խաղ չբավականացրեց հավաքականում, որպեսզի հավաքեմ անհրաժեշտ ժամանակը:
Եթե այդ րոպեն խաղայի, կսկսվեր բանակցությունների փուլը:
ՊՍԺ-ն ինձ պայմանագիր էր առաջարկել, բայց ես վախեցա, որ այդ տարի նրանք վտանգավոր գոտում էին: Ինձ կանչում էին, որ հանեի՞ նրանց այդ գոտուց. հնարավոր է (ծիծաղում է): ՊՍԺ-ին զուգահեռ հրավիրում էին նաև «Ֆուլհեմից»: Այն բանից հետո, երբ կես տարի անցկացրի «Սևիլիայում»,- Կերժակովի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը: