«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է իր տրանսֆերային նպատակների մասին.
«Հասկանում եմ իրավիճակը, բայց ես կարտոֆիլի պարկ չեմ, որի հետ կարելի է ինչ ասես անել: Դուք միշտ կարող եք խոսել ինձ հետ, բայց ամենակարևորն այն է,որ ես ցանկանում եմ լինել մի տեղում, որտեղ ինձ սիրում են, հարգում են, ունեն իմ կարիքն ու որտեղ՝ ես ու ընտանիքս մեզ լավ կզգանք:
Եթե դա այստեղ է, ես հիացած եմ, եթե ոչ, ապա ինքս կորոշեմ, թե որտեղ շարունակեմ կարիերաս»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իվանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Թուրինի «Յուվենտուսը»: Անձամբ ֆուտբոլիստն ու իր ընտանիքը նախընտրում են մնալ Իսպանիայում, այդ իսկ պատճառով դիտարկում են նաև Մադրիդի «Աթլետիկոյի» տարբերակը:
Ռակիտիչն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 30 հանդիպման է մասնակցել: Նա 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Բարսելոնան» չի թաքցնում, որ ցանկանում է թեթևացնել աշխատավարձերի վճարման հարցը՝ ֆուտբոլիստի վաճառքի շնորհիվ: