Եզրային կիսապաշտպան Կինգսլի Կոմանը, ամենայն հավանականությամբ, կմնա Մյունխենում:
Ըստ Bild պարբերականի, բավարական ակումբը չի պլանավորում հրաժարվել իր խաղացողից: Հաղորդվում է, որ Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Կոմանին, եթե չկարողանա համաձայնության գալ Նեյմարի կամ Լաուտարոյի տրանսֆերի շուրջ:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Կոմանն անցկացրած 15 խաղում դարձել է 2-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: