«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչով է զբաղվում կարանտինում։
«Օրվա ընթացքում ես պատրաստում եմ։ Երկար ժամանակ եմ հատկացնում դրան։ Լավագույն ուտե՞ստը։ Պաստա։ Ես կարող եմ բոլոնեզով պաստա պատրաստել, սնկով պաստա կամ ել կարբոնարայով»,-Անչելոտիի խոսքն է մեջբերում Goal.com-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։