ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին պատմել է՝ ինչով է զբաղվում կարանտինի ընթացքում.
«Ինքնամեկուսացման մեջ գտնվելը դժվար է յուրաքանչյուրի համար, բայց ես փորձում եմ դրական պահեր գտնել, օգտվել այս հնարավորությունից և լինել ընտանիքիս հետ: Ես փորձում եմ անել այն, ինչի համար նախկինում ժամանակը չէր հերիքում:
Ես ամեն օր աշխատում եմ՝ գուցե ավելի շատ, քան նախկինում: Առաջ, երբ խաղեր կային, մենք այդքան ժամանակ չէինք ունենում մարզումների և վերականգնվելու համար:
Մենք ՊՍԺ-ով շատ ենք խոսում՝ կապ պաշտպանելով, փոխանակվելով նորություններով: Սա նորմալ է, մենք սովորել էինք ամեն օր միասին լինել: Կարոտում եմ ընկերներիս: Թվում է՝ մեր մարզադաշտում անցկացրած վերջին խաղից մեկ ամբողջ տարի է անցել: Ես կարոտում եմ խփած գոլերից և հաղթանակներից հետո ունեցած էմոցիաները»,- Վերատիի խոսքերն է փոխանցում Goal-ը: