Շոտլանդական «Սելթիկի» նախկին կիսապաշտպան Մոհամեդ Բանգուրան ակումբ է փնտրում, տեղեկացնում է ESPN Afro-ն:
Ֆուտբոլային հաղորդաշարերից մեկի ընթացքում նա խնդրել է գնել իրեն:
«Ես 2 տարի է, ինչ ֆուտբոլ չեմ խաղում: Այս իրավիճակը կազմաքանդում է ինձ:
Այսպես չի կարող շարունակվել: Ֆուտբոլը իմ կյանքն է և ես ցանկանում եմ վարադարձնել այն»,- ասել է Բանգուրան:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը շվեդական «Ակրոպոլիսն» էր, որտեղից նա հեռացել էր 2018 թվականին: