Ֆրանսիական «Ռենը» կփորձի թիմում պահել կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային, չնայած եվրոպական մի շարք թոփ ակումբների հետաքրքրվածությանը: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն, 17-ամյա կիսապաշտպանը ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին», բայց ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին խորհուրդ է տալիս չշտապել ընտրության հարցում:
Այս մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է 36 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Արսենալը»: