«Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ակումբը չի պատրաստվում վերսկսել մարզումները առաջիկա օրերի ընթացքում։
Նման որոշում կայացվել է Բարձրագույն սպորտային խորհրդի հետ քննարկումների արդյունքում։ «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստները այս ընթացքում կշարունակեն անհատական ծրագրերով մարզվել տանը։
Ավելի վաղ կար տեղեկություն այն մասին, որ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը մտադիր է վերսկսել մարզումները ապրիլի 14-ին։
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի 166,019 դեպք։ Մահացել է 16,972 մարդ։