«Բոկա Խունիորսի» հարձակվող Ժան Կարլոս Հուրտադոն կարող է լքել Արգենտինան: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
«Յուվենտուսը» հավակնում է 20-ամյա ֆուտբոլիստին: Սակայն, ըստ լուրերի, խաղացողն ինքը մտադիր չէ փոխել թիմը:
Հատկանշական է, որ Հուրտադոն արդեն կարող էր տեղափոխվել Իտալիա․ անցյալ ամռանը «Սամպդորիան» ցանկանում էր ձեռք բերել նրան: