«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն խոստովանել է, որ կցանկանար մարզել թուրինյան ակումբը:
«Ես այնքան եմ կարոտում հանդերձարանը, քանի որ ամեն օր այնտեղ եինք, այնտեղ ամեն ինչ պատահում էր:
Դառնա՞լ մարզիչ, եթե այդպիսի առաջարկ լինի: Եթե դա «Յուվենտուսն» է, ապա այո: Բայց ոչ բոլորին է հնարավորություն տրված լինել մարզիչ»,- մեջբերում է Մարկիզիոյին Football-italia-ն:
Ավելի վաղ «Ռոմայի» 36-ամյա նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին պատմել է մարզչական կարիերա սկսելու ցանկության մասին։