Հեծանվասպորտի միջազգային միությունը (UCI) սպորտային և ֆինանսական հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք առնչվում են առաջիկա մրցումների տեղափոխմանը կամ չեղարկմանը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարերը դադարեցվել են մինչև 2020 թ․ հունիսի 1-ը։ Համաշխարհային ճգնաժամը ազդեցություն կունենա միջազգային օրացույցի վրա և կհանգեցնի եկամուտների զգալի կրճատման: Ի նշան համերաշխության, ճգնաժամի սկզբից, ձեռնարկվել են աջակցության մի շարք օժանդակ միջոցառումներ։ UCI-ն կփոխհատուցի չեղյալ հայտարարված միջոցառումների կազմակերպիչներին։
Ֆեդերացիան և նրա գործընկերները պայմանավորվել են ֆինանսական դժվարությունների առջև կանգնած խմբերին անհրաժեշտ օգնություն ցույց տալ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը։
Անգործությունն ազդում է մարզիկների, թիմերի, կազմակերպիչների, գործընկերների , մարդկանց և կազմակերպությունների ճնշող մեծամասնության վրա։ Հեծանվային սպորտի ընտանիքին համախմբման կոչ է արվել՝ լինել միասնական, պատասխանատու և ուժեղ: Այս պարագայում հնարավոր կլինի հաղթահարել COVID-19-ը և վերականգնել հեծանվային մրցումները։