«Բետիսի» պաշտպան Էմերսոնը նշել է, որ պատրաստ է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում։
«Սկզբից Սետիենը, իսկ հետո Ռուբին պնդում էին, որ ես պետք է ավելի լավ պաշտպանվեմ։ Ես առաջ էի շարժվում, բայց նահանջելիս խնդիրներ էի ունենում։ Ես սկսեցի աշխատել դրա վրա։ Այդ պահից շատ բան է փոխվել։ »
Այո՛, ես պատրաստ եմ խաղալ «Բարսելոնայում»։ Նախկինում ինձ հարցրել են նաև Բրազիլիայի ազգային հավաքականում խաղալու մասին։ Իմ պատասխանը նույնն է եղել»,-Էմերսոնի խոսքն է մեջբերում Goal-ը։