«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է բաժանվել Նելսոն Սեմեդուից։
Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է հրաժարվել Սեմեդուից, եթե ակումբին միանա «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան ժոաու Կանսելուն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» Սեմեդուի հետ բանակցությունների մեջ են եղել պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն ակումբում որոշում են կայացրել դադարեցնել ու մտածել Սեմեդուին վաճառելու մասին։
Սեմեդուի վաճառքից առաջացած գումարը կօգնի «Բարսելոնային» գնել Ժոաու Կանսելուին։