Բելառուսի առաջնության 4-րդ տուրում ԲԱՏԷ-ն հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մինսկի համանուն թիմի դարպասը:
Այս հաղթանակը ԲԱՏԷ-ի համար 2-րդն էր նոր մեկնարկած առաջնությունում: Բորիսովը ներկայացնող թիմը կրել է 2 պարտություն և 4 տուրից հետո 6 միավորով 5-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով այս օրերին եվրոպական երկրներից ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը: