Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Արսենալի» կազմում, կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում։
Sportsmole-ի տեղեկություններով՝ Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսը»։ «Բիանկոներիները» մտադիր են պայմանագիր կնքել Սեբալյոսի հետ գալիք մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Ակումբը արդեն իսկ կապ է հաստատել Սեբալյոսի հետ՝ քննարկելու տեղափոխության հավանականությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենթուսը» հետաքրքրված է նաև ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի և «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի ծառայություններով։