Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ-ին է հայտնել է իր պատրաստակամությունը ընդունելու ԵՎՐՈ-2020-ի հանդիպումները 2021 թվականի ամռանը։
«Ռուսաստանի Ֆուտբոլային միությունը պաշտոնապես տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ին Սանկտ-Պետերբուրգում 2021 թվականին Եվրոպայի առաջնության հանդիպուները ընդունելու պատրաստակամության մասին։
Գրությունը ՌՖՄ-ն ուղարկել է ՈՒԵՖԱ-ին այն բանից հետո, երբ համապատասխան երաշխիքներ է ստացել Սանկտ-Պետերբուրգի իշխանություններից», –ասված է ՌՖՄ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը ընդունող քաղաքներից Հռոմն ու Բիլբաոն կարող են հրաժարվել հյուրընկալ քաղաքի կարգավիճակից կորոնավիրուսի պատճառով։