Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է պայքարել Մադրիդի «Ռեալի» և «Պարի Սեն Ժերմենի» հետ «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի համար, գրում է Football Italia-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «բիանկոներիների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որը Կանտեի հետ աշխատել է «Չելսիում»։
Աղբյուրի տեղեկություններով՝ հավանական է, որ «Յուվենթուսը» փորձի Կանտեի տրանսֆերում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։ Նշվում է Միրալեմ Պյանիչի, Դանիելե Ռուգանիի և Ալեքս Սանդրոյի անունները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Յուվենթուսը» բանակցություններ է վարում նաև Պոլ Պոգբային ձեռքբերելու համար։