Բելառուսի առաջնության չորրորդ տուրում «Տորպեդո Բելազը» ընդունել էր «Էներգետիկ ԲԳՈՒ» ակումբին (2:0):
Հանդիպման հաշիվը բացվեց 55-րդ րոպեին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Խաչատուրյանը:
Տասը րոպե անց, Գաբրիել Ռամոսը հեռվից կատարած հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը:
Այսպիսով, «Տորպեդո Բելազը» վաստակեց 9 միավոր և հավելյալ ցուցանիշների արդյունքում բարձրացավ աղյուսակի առաջին հորիզոնական:
«Էներգետիկ ԲԳՈՒ»-ն զիջեց առաջատարի դիրքը և այժմ 9 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում: