Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցում է երկու ակումբի հետ, գրում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մենդեշը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Թուրինի «Յուվենթուսի» հետ։
«Արքայական» ակումբում ցանկանում են վաճառել Խամեսին և Գարեթ Բեյլին առաջիկա ամռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մենդեշը ցանկանում է Խամեսին տեղափոխել Իտալիայի Ա սերիա։ Առավել հավանական է թվում «Յուվենթուսի» տարբերակը։