Իտալական «Ինտերը» և «Ռոմա»ն կփորձեն ձեռք բերել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարտեյին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Հաղորդվում է, որ բացի իտալական թիմերից, 26-ամյա ֆուտբոլիստով հետաքրքված են նաև անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Գանացի ֆուտբոլիստը մադրիդյան թիմ է տեղափոխվել 2015 թվականին՝ իսպանական «Ալմերիայից»: