Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է MundoDeportico-ն:
Աղբյուրի համաձայն դորտմունդյան ակումբի ղեկավարությունը կփորձի 25-ամյա արգենտինացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հաղորդվում է, որ «Բորուսիան» Օկամպոսին տեսնում է հնարավոր փոխարինող Յադոն Սանչոյի համար, որը կարող է հեռանալ թիմից: