«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբը նորից սկսել է հետաքրքրվել 26-ամյա իտալացու ծառայություններով։ Ձմռանը «Յուվենտուսն» ու «Բարսան» բանակցություններ էին վարում Բերնարդեսկիի ու Ռակիտիչի փոխանակման վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բերնարդեսկին կարող է հեռանալ թուրինյան ակումբից «Պարմայի» 19-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուսեվսկիի տրանսֆերի պատճառով։
Իտալացու պայմանագիրը «Յուվեի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։