«Բարսելոնայի» տնօրենների խորհրդում մոտ ժամանակներս փոփոխություններ չեն սպասվում։
Շաբաթվա սկզբում «Բարսելոնայի» տնօրեններից 6-ը ակումբում առկա ճգնաժամի ու սոցցանցերում կեղծ հաշիվների հետ կապված գործի պատճառով հեռացան ակումբից։
Նրանց թվում էին նաև երկու փոխնախագահները՝ Էմիլի Ռուսոն ու Էնրիկե Տոմբասը, որոնք վիճաբանություն էին ունեցել կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ, ինչպես նաև՝ տնօրեններ Սիլվիո Էլիասը, Մարիա Տեյշիդորը, Ժոզեպ Պոնտն ու խորհրդի քարտուղար Ժորդի Կլասամիլյան։
«Բարսելոնայում» մնացած 13 տնօրեններից ոչ ոք չի պլանավորում մոտ ապագայում հեռանալ։ Diario Sport-ի տվյալներով՝ նրանք բոլորն աջակցում են Բարտոմեուին։
Հիշեցնենք, որ այս տարվա փոտրվարին հայտնի դարձավ, որ «Բարսան» 13 Ventures ընկերությանը վճարել է, որպեսզի այն սոց․կայքերի միջոցով աշխատի ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի իմիջը բարելավելու ուղղությամբ ու վարկաբեկել է ակումբի հետ կապ ունեցող մարդկանց։