ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և Լիգա 1-ի մյուս խաղացողները կարող են եկամուտների լուրջ կորուստ ունենան Ֆրանսիայի առաջնության ընդմիջման ժամանակ, որը պայմանավորված էր կորոնավիրուսի համաճարակով:
Այս ամսվա ընթացքում Canal+-ի և beIN Sports-ի հրաժարումը գումար վճարելու ակումբներին հեռուստատեսության իրավունքի համար, կրճատել է բոլոր պրոֆեսիոնալ թիմերի եկամուտները:
ESPN-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) և երկրի ֆինանսների նախարարության միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջարկել աշխատավարձերի ժամանակավոր կրճատում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար:
ESPN-ի աղբյուրների համաձայն, խաղացողների աշխատավարձերը, ովքեր ամսական աշխատավարձ են ստանում 10,000-ից 20,000 եվրո, պետք է կրճատվեն 20%-ով, 20,000-ից 50,000 եվրոյի դեպքում՝ 30% -ով, 50,000-ից 100,000 եվրո՝ 40%-ով և 100,000 եվրո կամ ավելի, այդ թվում ՝ Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող խաղացող Նեյմարի աշխատավարձը՝ 50%-ով:
UNFP-ի և ֆինանսների նախարարության առաջարկության համաձայն, աշխատավարձի կրճատման չափը կախված կլինի խաղացողի վաստակից, և նրանց վրա, ովքեր ամսական 10,000-ից ցածր գումար են վաստակում, չեն ազդի այս կրճատումները:
Նշվում է, որ հրահանգը բնույթով խորհրդատվական է, դրանք որևէ մեկին չեն ստիպի խնայել իրենց եկամուտները: