Կանխատեսումները լավը չեն բասկետբոլի սիրահարների համար: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հանդիպումները չեն վերսկսվի ապրիլի ընթացքում: Այդ մասին հայտարարել է NBA-ի գլխավոր քարտուղար Ադամ Սիլվերը: Նախապես հայտարարվել էր, որ հնարավոր է հանդիպումները անցկացվեն ապրիլի վերջին շաբաթվանից սկսած, սակայն ԱՄՆ-ն դառնալով կորոնավիրուսային համավարակի կենտրոնը՝ հիվանդների ու մահացության դեպքերի քանակով, բացառում է որևէ բասկետբոլային հանդիպում անցկացնելու հնարավորություն.
«Մենք պետք է ընդունենք, որ ներկա դրությամբ անգամ անկարող ենք ժամկետներ նշել, թե երբ կդիտարկենք խաղերի վերսկսման հնարավորությունը: Ապրիլ ամիսը բացառվում է: Դժվարանում ենք կանխատեսումներ անել անգամ մայիս ամսվա համար ու, ցավոք սրտի, պետք է ընդունել, որ ստեղծված իրավիճակը նախ և առաջ հարվածելու է հենց ակումբներին ու խաղացողներին: Մենք առաջնահերթություն ենք այժմ տալիս առողջությանն ու ապահովությանը, իսկ թե ինչ կլինի մայիսին, կիմանանք շատ ավելի ուշ», ասել է Սիլվերը: