Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնս Ռումենիգեի եղբայրը՝ Միխաել Ռումենիգեն նշել է, որ գերմանական ակումբը ամռանը կարող է ձեռք բերել Լերոյ Սանեին։
Goal-ի փոխանցմամբ՝ խոսքը 30-50 միլիոն եվրոյի մասին է։ Կորոնավիրուսի պատճառով, սպասվում է, որ տրանսֆերային արժեքները ֆուտբոլիստների ընկնելու են։
««Բավարիան» կարող էր գնել նրան (Սանեին) 100-ից 120 միլիոն եվրոյով մինչև այս իրավիճակը։ Հիմա տրանսֆերը էականորեն կարող է էժան լինել՝ արժենալով ընդամենը 30-ից 50 միլիոն եվրո»,-ասել է Ռումենիգեն Sports Buzzer-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիան» երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված է Լերոյ Սանեի ծառայություններով։