Լոնդոնի Չելսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ուժեղացնել պաշտպանության գիծը։ «Կապույտները» հետաքրքրված են ՊՍԺ-ի պաշտպան Լայվին Կուրզավան։
«Չելսին» պատրաստ է «Արսենալի» հետ պայքարել Կուրզավային ձեռք բերելու համար, հաղորդում է 90min-ը։
Կուրզավայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։ Սա նշանակում է, որ ակումբները գումար չեն վճարելու նրա տրանսֆերի համար։
Ամեն դեպքում հաղորդվում է, որ «Չելսիի» շանսերը այդքան էլ մեծ չեն, «Արսենալի» համեմատ Կուրզավային գնելու համար։