Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ առայժմ վերջնական չի քննարկել խաղերի ծրագրում լրացուցիչ մարզաձևեր ընդգրկելու հարցը։
Դեռևս անցյալ տարի ՄՕԿ-ի 134-րդ նստաշրջանում նախնական որոշում էր կայացվել բրեյք-դանսը, սքեյթբորդինգը, սյորֆինգը և սպորտային ժայռամագլցումը ներառել օլիմպիական ծրագրում։
Որոշումը պետք է կայացվեր ու հաստատվեր 2020-ի դեկտեմբերին։ Կորոնավիրուսի պատճառով հարցի քննարկումը հետաձգվում է։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։