«Մանչեսթեր Յունայթեդը», չնայած համաճարակին, շարունակում է վերլուծել տրանսֆերային շուկան:
ՄՅՈՒ-ում որոշակիացրել են այն դիրքերը, որոնք ուզում են բարելավել։ Manchester Evening News-ի տվյալներով՝ ակումբն ուզում է ձեռք բերել վինգերի, փլեյմեյքերի ու կիսապաշտպանի։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս ընդհանուր բանակցություններ է վարում՝ կապված իր նպատակների հետ։ Ակումբում կարծում են, որ ֆուտբոլիստների արժեքները կարող են նվազեցվել մինչև այն պահը, երբ ակումբներին կթույլատրեն տրանսֆերներ իրականացնել։
Նշվում է, որ «Ասթոն Վիլլայի» ֆինանսական անկայունությունը կարող է ազդել Ձեք Գրիիլիշի ապագայի վրա, որի ծառայություններով հետաքրքրվում է ՄՅՈՒ-ն։ Ակումբը նաև հետևում է նաև «Լեսթերի» խաղացող Ջեյմս Մեդդիսոնի ու «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։