«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: 30-ամյա Մյուլերը հաճախ չի ընդգրկվել մեկնարկային կազմում Նիկո Կովաչի գլխավորության ներքո, բայց իրավիճակը փոխվեց, երբ նոյեմբերին «Բավարիան» սկսեց մարզելՀանս-Դիտեր Ֆլիկը:
«Իմ անձնական դերը փոխվել է անցած տարվա աշնանը՝ ծանր ժամանակահատվածից հետո: Մարզչի փոփոխությունից հետո ես նորից սկսեցի նպաստել խաղադաշտում: Հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, ներառյալ մեր մարզչի հետ պայմանագրի երկարաձգումը, ես զգացի, որ ուզում եմ մնալ այս նախագծի մի մասը:
Խաղացողները, մարզիչները և ակումբը հավատարիմ են նույն սկզբունքին, սա կարևոր է», — Մյուլերի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: