«Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինյո Տորալը հրաժարվել է «Միլանի» գլխավոր մարզչի դերը ստանձնելուց:
Իտալական աղբյուրի հաղորդմամբ, «Միլանի» առաջարկից հրաժարվելու պատճառ է դարձել «Վալենսիայից» հեռացումը: 54-ամյա մասնագետը բոլորին անհայտ պատճառով հեռացվեց «չղջիկների» գլխավոր մարզչի պաշտոնից: Ըստ տարբեր աղբյուրների, մարզիչը կոնֆլիկտ է ունեցել ակումբի ղեկավարության հետ:
«Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է ՊՍԺ-ի ու «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Այս պահին թիմը գլխավորում է Ստեֆանո Պիոլին: