Իսպանական Սեգունդա Բ-ի «Իբիցա» ակումբի պաշտպան Ալեքս Կինտանիլյան մասնակցել է ռեսպիրատոր ստեղծելու գործընթացին, որը կարող է փոխարինել թոքերի օդափոխության սարքը և օգնել կորոնավիրուսով վարակված մարդկանց: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Ֆուտբոլիստը, ով ինժիների կրթություն ունի, ղեկավարել է շնչառական սարքերի ստեղծելու գործընթացը, որը բժիշկ Լուկաս Պիկազոյի կողմից դեռ նախագծվել էր 1995 թ.։ Գործընթացը տևել է 19 օր, որի ընթացքում թիմը այս նախագծին տրամադրել էր օրական 12 ժամ: Կինտանիլյան՝ հեռակապի միջոցով, համագործակցել է 5 գործընկերների հետ:
👏El futbolista Álex Quintanilla, otro héroe ante el coronavirus
— Radio MARCA (@RadioMARCA) April 9, 2020
🔵El central diseñó y desarrolló un respirador: distinto, barato y eficiente
📻Hablamos con él ya en #ADiario: https://t.co/ilgsizI4uT pic.twitter.com/6j6nHhkcT7
Ֆուտբոլիստի կողմից նախագծած սարքի արժեքը կազմում է մոտ 2 հազար եվրո, ինչը մոտ 10 անգամ ավելի էժան է, քան սովորական ռեսպիրատորը: