«Բարսելոնան» հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ակումբի նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոյի քննադատությունների հետ։ Վերջինս նշել էր, որ կատալոնական ակումբում կոռուպցիոն խնդիրներ կան։
«Հաշվի առնելով ակումբի նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոյի լուրջ ու անհիմն մեղադրանքները, որոնք նա արտահայտել է ԶԼՄ-ին տված հարցազրույցում, «Բարսելոնան» կտրականապես ժխտում է ցանկացած գործողություն, որը կարող էր որակվել որպես կոռուպցիա, այդ պատճառով էլ իրեն իրավունք է վերապահում դատական միջոցներ ձեռնարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։