«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոն քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարության աշխատանքը։
«Իմ կարծիքով՝ ինչ-որ մեկը գողություն է անում ակումբի դրամարկղից։ 13 Ventures ընկերությանը միլիոն եվրո են վճարել, չնայած այդպիսի ծառայությունների արժեքը 100 հազար է։
Ո՞վ է նա։ Իհարկե, ղեկավարությունից մեկը։ Չգիտեմ՝ կոնկրետ ով, բայց կասկածներ ունեմ․․․»,-Ռուսոյի խոսքերն է փոխանցում sport.es-ը։
Այս տարվա փոտրվարին հայտնի դարձավ, որ «Բարսան» 13 Ventures ընկերությանը վճարել է, որպեսզի այն սոց․կայքերի միջոցով աշխատի ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի իմիջը բարելավելու ուղղությամբ ու վարկաբեկել է ակումբի հետ կապ ունեցող մարդկանց։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնայի» 6 տնօրեն՝ ներառյալ Ռուսոն, ակումբում առաջացած ճգնաժամի ու սոց․կայքերում առկա կեղծ հաշիվների պատճառով հեռացել են կատալոնական ակումբից։