Ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը (IFAB) որոշ փոփոխություններ է մտցրել ձեռքով խաղի և «խաղից դուրս»-ի կանոններում՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակելով իր կայքում:
Հիմա խաղից դուրս վիճակի որոշումը կատարվելու է թևատակից, իսկ հարձակվող ֆուտբոլիստի ձեռքին գնդակի պատահաբար հպումը համարվում է խախտում այն դեպքում,եթե դա տեղի է ունենում անմիջապես գոլից կամ գոլային պահից առաջ:
Փոփոխության է ենթարկվել նաև «խաղից դուրսի» որոշումը, երն գնդակը հայտնվել է հարձակվող ֆուտբոլիստի մոտ՝ պաշտպանվող ֆուտբոլիստի կողմից ձեռքով խաղի արդյունքում:
«Եթե պաշտպանվող կողմի ֆուտբոլիստը միտումնավոր ձեռքով է խաղացել, ինչի արդյունքում գնդակը հայտնվել է մրցակցի մոտ, հարձակվող ֆուտբոլիստն այլևս չի համարվում խաղից դուրս վիճակում»,- ասվում է փաստաթղթում:
IFAB-ը VAR-ի մասին կետում նշում է, որ մրցավարի վիդեոօգնականները կարող են գլխավոր մրցավարտին որոշման մասին խորհուրդներ տալ, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի գլխավոր մրցավարը: