«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է 2008 թվականին «Բարսելոնա» չկայացած տեղափոխության մասին.
«Մոտ էի: Գործակալս բանակցություններ էր վարում, իսկ ես շփվում էի Ռայկարդի հետ հենց թունելում՝ մեր խաղից հետո, երբ 0-0 խաղացինք: Ես միշտ ասում էի, որ ցանկանում էի արտասահման մեկնել, և ինձ կարող էին կանգնեցնել միայն հայրենիքում հաջողությունները:
Իմ բախտը բերել է, որ հայտնվել եմ այնպիսի մեծագույն ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, և այնտեղից հեռանալը գրեթե անհնար էր:
Մենք արդյունքում հաղթեցինք «Բարսելոնային», իսկ հետո հաղթեցինք Չեմպիոնների լիգայում: Ինչո՞ւ պետք է Եվրոպայից հեռանայի մի թիմ, որը վերակառուցման փուլում էր: Այդ ժամանակ Չավին, Ինյեստան ու Մեսսին այն նույն խաղացողները չէին, ինչ դարձան 3 կամ 4 տարի հետո»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: