Պորտուգալիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիտոր Բայան գովաբանել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակավող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, տեղեկացնում է Bola-ն:
«Ռոնալդուն իրական ֆենոմեն է: Նա արդեն երիտասարդ չէ, բայց պահպանում է իր հրաշալի մարզավիճակը:
Պորտուգալիայի հավաքականի բախտը բերել է, որ Կրիշտիանուն ծնվել է Մադեյրաում: Այնտեղ ծնվածները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն:
Կտեսնեք, նա դեռ երկար կլինի իր բարձրության վրա»,- ասել է Բայան:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում Ռոնալդուն դարձել է 21 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: